Իրանա-հայկական հարաբերությունների օրակարգում պետք է լինեն ռիսկերի կառավարման ու TRIPP նախագծի հնարավոր իրականացումից բխող մարտահրավերների հաղթահարման հարցերը՝ հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին: «Իրանի մտահոգությունը իր սահմանների մոտ ամերիկացիների ներկայության առնչությամբ միանգամայն օրինաչափ ու տրամաբանական է, և դրան պետք է հետևի հստակ արձագանք»,- ընդգծել է Շիրղոլամին։               
 

Նիկոլ Փաշինյան. Եթե պարզվի, որ դատավորները գործում են անձնական, կոռուպցիոն, կլանային շահագրգռությունից, վայը եկել և տարել է նրանց

Նիկոլ Փաշինյան. Եթե պարզվի, որ դատավորները գործում են անձնական, կոռուպցիոն, կլանային շահագրգռությունից, վայը եկել և տարել է նրանց
18.06.2018 | 10:15

Այսօր իր ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է տարբեր շրջանակներից հնչող քննադատություններին, թե դատավորները կալանքի սանկցիա չեն տալիս ձերբակալված անձանց: Փաշինյանը նկատել է, որ այդ հարցում «մեծ ողբերգություն» չկա և դա նորմալ է, եթե դատավորները գործում են օրինական:

«Ես վարչական ռեսուրսներ չեմ կիրառելու և զանգեր չեմ անելու, որ ինչ-որ մարդկանց ազատեն կալանքից: Եվ եթե հանկարծ պարզվի, որ որևէ դատավոր գործում է անձնական, ֆինանսական, կոռուպցիոն, կլանային շահագրգռությունից, վայը եկել և տարել է այդպիսի մարդկանց»,- հայտարարել է Փաշինյանը:
Նա կրկնել է նախկինում արած հայտարարությունը, որ իրենք դատարաններին ոչ մի հրահանգ չեն տալու, և դատարանները պետք է գործեն «օրենքի շրջանակներում ու կայացնեն օրինական որոշումներ»: «Եթե պարզվի, որ կան դատավորներ, ովքեր շարունակում են զանգեր ստանալ մարդկանցից, ումից նախկինում ստացել են զանգեր ու շարունակում են այդ զանգերի բերումով գործել, ուրեմն զանգողն էլ, զանգ ստացողն էլ շատ լուրջ մտածելու բան ունեն»,- ընդգծեց Ն.Փաշինյանը։


Մարդկանց կալանավորելն ու բանտերը լցնելը կառավարության նպատակը չի եղել ու չի լինելու:

Դիտվել է՝ 1821

Մեկնաբանություններ